Սիրելի հայրենակիցներ, ընտրությունների նախաշեմին օրեցօր ավելանում է հասարակական կազմակերպությունների թիվը, որոնց թեկուզ և ոչ ոք չի ճանաչում, բայց և այնպես նրանք բացվում են` ինչ-որ հետին նպատակներ ունենալով: Ասեմ` ինչի՞ հիշեցի հասարակական կազմակերպություններին:
Մենք` երկար ժամանակ անկախություն կորցրած հայ ժողովուրդս, 2 տասնամյակ է, ինչ ձեռք ենք բերել անկախություն, և յուրաքանչյուրս պայքարում է երջանիկ ու բարեկեցիկ ապագա ստեղծելու համար: Եվ այդ ճանապարհին ինչ-ինչ նպատակներով բացված հասարակական կազմակերպությունները իրենց ապակառուցողական հայտարարություններով ներկայանում են հանրությանը: Վիրավորելով հայ ժողովրդին` այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել մի կազմակերպություն, որը մեջբերում եմ. «Եվ հիմա, գրեթե երկու տասնամյակ, մենք աննպատակ գոյություն ենք քարշ տալիս»: Ես` լինելով հայ, հայտարարում եմ, որ ես երկու տասնամյակ գոյությունս քարշ չեմ տվել, ինչպես նշված է հայտարարության մեջ: Խնդրում եմ բոլոր հասարարական կազմակերպություններին՝ հայտարարություններ տարածելուց այնպես արեք, որ դրանք վիրավորական արտահայտություններ չպարունակեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/448822225181494
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել