Մեդվեդևը մեղադրել է ԱՄՆ-ին իսլամիստների դիրքերի ամրապնդման մեջArmlur.am-ը գրում է.

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ-ի քաղաքականությունն «անպատասխանատվություն» է անվանել, որը նպաստում է «Իսլամական պետության» դիրքերի ամրապնդմանը, փոխանցում է Rosbalt.ru-ն: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: «Իսլամիստների դիրքերի ամրապնդումը հնարավոր է դարձել ԱՄՆ անպատասխանատու քաղաքականության պատճառով:

Ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր գործադրելու փոխարեն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պայքարում են Սիրիայի օրինական ընտրված նախագահ Բաշար Ասադի դեմ»,-հայտարարել է Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սիրիական կոնֆլիկտին Ռուսաստանի դերի մասին հայտարարությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել