d4b6dbea46e2fb41ac33ba286ebcccd4__660xՀատուկ ծառայության աշխատակիցները կարողացել են պարզել Եգիպտոսում վթարված ռուսական A321 ինքնաթիռում պայթուցիկ սարքի տեղադրման վայրը, տեղեկացնում է LifeNews-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ պայթուցիկ սարքը հավանաբար տեղադրված է եղել 30A և 31A նստատեղերի միջակայքում:

Պայթյունի հզորությունը տրիտոլային համարժեքով 1 կգ է:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ռուսական կողմը տեղեկություններ չունի A321 ինքնաթիռում ահաբեկչություն իրականացնողների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել