Նոր սահմանադրությամբ քաղաքում թափառող մուրացկանները պարտադիր պետք է խոսեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզվով: Պետք է հագած լինեն կոստ, 100-ի փոխարեն ուզեն 200 դրամ, իսկ չստանալու դեպքում կիլդիմ բռնեն մարդկանց հետ: 50 դրամից քիչ խորհուրդ չի տրվում տալ, քանի որ միգուցե, ասենք, 40 դրամը շփեն դեմքիդ՝ «էս ինչ ես տալիս, արա» դեմքով, բացի Երիտասարդականի մոտ կանգնող տատիից, ով օրհնում ա` անկախ նրանից` տալիս ես, թե չես տալիս:

Առաջարկս

Էս ամեն ինչը նորմալ ա հոգեվարքի մեջ գտնվող էս հասարակության մեջ, բացառված չի նաև` մի օր, ասենք, ԱԺ դեպուտատ էլ դեմդ կտրի, ասի` ախպեր, կարող ա մի 200 դրամ ունենայիր, օրինագիծս պառլամենտում ա, փող չունեմ, հասնեմ քվեարկությանը: Սակայն առաջարկում եմ նաև հատուկ կետ մտցնել, որ մուրացկաններին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մերժելու դեպքում օրենքով սահմանված կարգով շարքային գնալով փոքրամասնություն կազմող նորմալ քաղաքացիներիս տրվում է իրավունք տվյալ մուրացկանի գլուխը 7 մասի բաժանելու ու շաբաթական մի մաս դրա տնեցիներին կամ շներին ուղարկելու պայմանով, քանի որ քաղաքավարի մերժելու պարագայում բացառված չի, որ մուրացկանը կհանի իր ԱԿ-74 ավտոմատը, և մեր՝ սովորական քաղաքացիների դիակը հենց էդտեղ կփռի` որպես քավության նոխազ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել