Այն, ինչ արեց այսօր ԱԺ-ում ԱԺ -ի Ժառանգություն խմբակցության անդամ, և որ կարևոր է՝ նույն կուսակցության միակ անդամը խմբակցությունում՝ Զարուհի Փոստանջյանը, ուղղակի մի մեծ նվեր էր իշխանություններին և մի շառաչուն ապտակ նույն ընդիմադիր ճամբարին: Սա ուղղակի հանրաքվեին նախորդող շրջանում մեծ, անգնահատելի աշխատանք էր ընդիմություն կոչվածի առանց այդ էլ չեղած հեղինակության ավելի մեծ «բարձրունքներ» նվաճելու գործում: Մարդկանց թվում է, թե թվարկելով եղած չլուծված խնդիրները, կոչեր հնչեցնելով՝ այդ ընթացքում չդրսևորելով ժողովրդի ընտրյալին այնքան անհրաժեշտ զսպվածություն, կդառնան ժողովրդի աչքի լույսը: Դէ ժողովուրդն էլ երևի, ըստ նրանց, կարոտ է անկապ կոչերի ու հերոսացնելու է այն տեղի ու անտեղի հնչեցնողներին: Այնպես, որ տեղին է հիշեցնել, որ նույն ժողովուրդ կոչվածը ավելի լայն հասկացություն է, ավելի լայն ու բազմազան շերտերից բաղկացաց, այնպես որ ոչ բոլորին կարող է դուր գալ նման խղճուկ, լաչառության դրսևորումներով համեմված ամբոխավարական ինտրիգները: Հավելեմ նաև, որ եթե ժողովրդի որոշ շրջանակների քիմքին այն կարող է ախորժելի լինել, ապա ավելի լայն շրջանակների համար ուղղակի անընդունելի է:Ու այդ նույն ավելի լայն շրջանակները եթե կուշտ են ու բնավ չեն ուզում ԱԺ-ում տեսնել ծիծաղաշարժ դրվագներ ալեքսանյաններից և անբարո վարքագծի դրսևորումների արտահայտություններ շմայսներից, եթե նույն այդ շրջանակների համար ԱԺ նախագահի հերթական մտքի առկայծումներն էլ շատ տարօրինակ ու չընդունվող վարքագիծ է, ապա այդ դեռ չի նշանակում, թե ՀՀ-ում ուսուցչից տասնապատիկ բարձր աշխատավաչձ ստացող Զարուհու ցանկացած կոչ ու անկապ վանկարկումները կարող են լինել ընդունելի, ինչ է, թե հորջորջվում են իբր ընդիմադիր:
Դէ ինչ, երևի տիկին Փոստանջյանի չստացված ելույթը հաջողության դռներ բացի այսպես ասած ԱՅՈ-ի քարոզարշավի ճանապարհին:))))
Իսկ միգուցե նպատակն էլ իրոք ա՞յդ է: Կուսակցությունը երևի շանսեր չունենա հաջորդ խորհրդարանում ներկայանալու և նրան կարող է տե՞ղ է պետք գտնել գեղամյանների կողքին: Ախր ժամանակին նրանք էլ պակաս լաչառություններ չէին անում))))
Այնպես, որ տեղին է ասված, որ քաղաքականության մեջ երբեք պետք չէ ասել՝ երբեք:)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/911514092273120
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել