Այսօրվա տեխնիկայի զարգացման դարում ցանկացած ոք կարող է մի քանի հազար դրամով ձեռք բերել գաղտնալսող սարք, և արդեն վաղուց դա գաղտնի ծառայությունների մենաշնորհը չէ... Ուստի վերլուծելով խոսակցության բուն իմաստն ու նպատակը՝ հանգեցի այն եզրակացության, որ այս ձայնագրությունն ավելի շատ ձեռնտու էր ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր իրար կոկորդ են կրծում ԼՏՊ-ի չառաջադրվելու դեպքում իրենց առաջադրելու համար, ինչպես նաև ամենքը իր հերթին նոր տաքուկ անկյուն է պատրաստում հնարավոր կազմաքանդման համար... Ինչևէ վստահ ասում եմ, որ ո՛չ Զուրաբյանը և ո՛չ էլ Օսկանյանը քաղաքական այն ֆիգուրները չեն, ում վարկաբեկելու խնդիր ունի իշխանությունը, սրանք այն մարդիկ են, ովքեր միմյանց մեջ իրար փուռը տալով փորձում են իրենց համար մի քանի կոպեկ վաստակել... Նիկոլի սկզբունքայնության կասկածներն ու այսօրվա հրապարակումը ձայնագրության նույն ձեռագիրն են ՀԱԿ-ի, ուղղակի այն արվեց Լևոնի ձեռքով, սա՝ ՆԻկոլի կամ Բագրատյանի... Իսկ ամենազզվելին այս երկուսի իրական վերաբերմունքն էր մարտի մեկի դեպքերին, որի հրապարակումից հետո սրանք իրավունք չունեն այդ դեպքերի մասին անգամ հիշատակում անել...
Ինքներդ ձեզ ոչնչացնելուց առաջ գոնե ամաչեք այն մարդկանցից, ում օրերով խաբում ու պահում էիք Ազատության հրապարակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել