Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 700գր
- ձիթայուղ - 100գր
- սունկ շամպինիոն - 200գր
- կարտոֆիլ - 5 հատ(խաշած)
- սոխ - 2 հատ
- պանիր քերած - 100գր
- ձու - 2 հատ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում, կտրատում և տապակում ենք սունկը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք սոխը և տապակում ևս 10 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված կարտոֆիլը, սև պղպեղը, քերած պանիրն ու տապակած սունկը:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն:
Շերտավոր խմորը կտրում ենք ուղղանկյունիների տեսքով, ծալում գրպանիկների (кулёк) տեսքով, մեջը քսում ենք հարած ձուն և լցնում մեկական գդալ միջուկ:
- Պատրաստի գրպանիկները շարում ենք տապակի վրա, վրան քսում մնացած հարած ձուն և թխում ջեռոցում 15 րոպե 200 աստիճանում:

- Հանում ենք սնկով գրպանիկները ջեռոցից և մատուցում:

Մատուցելուց առաջ զարդարեք սնկով գրպանիկները մաղադանոսի տերևներով:
Ի դեպ, մթերքի այս քանակությունից ստացվում է 6-10 սնկով գրպանիկներ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BD%D5%B6%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%A3%D6%80%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



