Ասում են, իշխանությունները ուզում են վերարտադրվել:

Ինձ ցույց կտաք մի կուսակցություն, որ չի ուզում գալ իշախնության: Էլ ինչ քաղաքական ուժ, որի գոնե տեսական նպատակը ընտրությունների միջոցով իշխանության գալը չէ:

Եթե մարդիկ միավորվում են ինչ-ոչ կազմակերպության մեջ, ինչ-որ գաղափարների շուրջ ու ինչ-որ ծրագիր ունեն, ու չեն ուզում լինել իշխանություն, ապա այդ կառույցները պետք է լինեն ՀԿ-ներ, արհեստակցական միություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, և երբեք` քաղաքական կուսակցություններ:

Իշխանությունը կուզենա վերարտադրվել նաև գործող Սահմանադրությամբ: Արդյոք դեմոկրատները ԱՄՆ-ում, սոցիալիստները Ֆրանսիայում և քրիստոնեադեմոկրատները Գերմանիայում չեն պատրաստվում նորից մասնակցել ու հաղթել գալիք ընտրություններին:

Արդյոք, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին չէր ուզում վերարտադրվել որպես ՀՀ Նախագահ: Արդյոք այլ գործիչներ, եթե շանս ունենային, ուղիղ չէին բարձրաձայնի քաղաքականություն վերադառնալու մասին:

Ուստի այս փաստարկը ևս քննադատությանը չի դիմանում: Ուրիշ բան մտածեք:

Ասածս ինչ է, ժողովուրդը ավելի խելացի է, իսկ իրականությունն ` ավելի անխուսափելի, քան ոմանք կարծում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել