Panorama.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ նշեց, որ բարեփոխումներից հետո Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կիմանա, թե ով է պատասխանատվություն կրելու իր իրավունքների պաշտպանության համար:
«Մինչ օրս քաղաքացին չգիտի, թե ում մեղադրի իր իրավունքների խախտումների համար, դրա համար՝ անկախ այն բանից, թե այդ խնդիրն ում է ուղղված, նա մեղադրում է հանրապետության նախագահին: Այսինքն՝ եթե իր խնդիրը ձախողված է դատարանում, տեղական ինքնակառավարման մարմնում, մարզպետարանում կամ մեկ ուրիշ որևէ այլ կառույցում այդ ամենի համար և այդ բոլորի փոխարեն պատասխան տվողը հանրապետության նախագահն է: Եվ եթե բոլոր այս մեղադրանքները գնում են մեկ հասցեով, ապա այդ պատասխանատվությունն էլ մեկ անձ է կրում, իսկ մնացած բոլոր պատասխանատուները, ովքեր իրենց վատ աշխատանքով՝ կոռումպացվածությամբ, անարդարությամբ ձախողում են քաղաքացու այս կամ այն իրավունքը, այդ պատասխանատվության կրողն ու հասցեատերը չեն դառում: Համաձայնեք, որ սա նորմալ երևույթ չէ: Իսկ այս փոփոխությունների նպատակներից ու կարևորագույն խնդիրներից մեկն էլ հենց սա է՝ նորմալացնել հենց այս դաշտը»,- ասաց նա՝ հավելելով, որ ով ունի լիազորություն, կկրի պատասխանատվություն և կունենա լիարժեք լիազորություն այդ խնդիրը լուծելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



