Երկու օր ա՝ ՖԲ-ում տարածվում է էն սքրինշոթը, որ ՀՀԿ երիտասարդների տեսահոլովակը հավաքել է մի քանի անգամ շատ դիսլայք, քան լայք, ու մէ խինդ, մէ ուրախություն:
Մեր մեջ ասած՝ երկու կողմի տեսահոլովակներն էլ ինձ համար կեղծ են, ու սրա մասին չեմ ուզում խոսել:
Այ ուզում եմ խոսել մի այլ փաստի մասին:
Քաղաքականությունը մեր երիտասարդության մեջ վերացնում է «մարդ լինելը», ու զարմանալի է, որ դա վերացնում է երկու կողմի երիտասարդների մեջ էլ:
Տղերք ու աղջիկներ, հո դուք զոմբի չե՞ք։ Ինչի՞ց եք կայֆ ստանում։ Տղերք, կայֆավատ եք լինում հայուհու վրա՞ (ու ստեղ կապ չունի կուսակցությունը): Տղերք, ղժժում եք, որ ձեր տարիքի տղերքը կեղծավոր տեսահոլովակի մեջ ե՞ն։ Մեկն էլ լինի, ձեր վրա ղժժա. երկուսդ էլ նույն օրի եք, երկուսդ էլ, ելնելով ինչ-որ քաղաքական ամբիցիաներից, մոռացել եք ձեր «ես»-երը, եսիմինչ մարդկանց համար, եսիմ հանուն ինչ-որ չնչին անվան, պաշտոնի կամ հեղինակության ոտնահարում եք ձեր «ես»-ը:
Ինչի՞ց եք օրգազմ ապրում էլի, էդ եմ ուզում հասկանալ: Տղերք ու աղջիկներ, գոնե գիտե՞ք, որ երկու կողմիդ երիտասարդներն էլ ուղղակի «օգտագործվում եք» ձեր վերևների կողմից, ուղղակի իրար միս եք ուտում ձեր վերևների պայծառ ապագայի, գրանտի, ընդդիմադիր կոչման, պաշտոնավորի կոչումների համար, իսկ դուք վերջում ստանալու եք մի հատ մեծ ԱՌԸ ՀԱ....
Սթափվեք: Հելել եք, իրար միս եք ուտում, բայց երկուսդ էլ չեք հասկանում՝ ինչի համար, ում համար, ինչ գաղափարախոսության համար:
Ու էս ամեն ինչում ամենախնդալուն էն ա, որ սաաաաղդ մեկդ մեկիդ վրա ղժժում եք՝ չհասկանալով, որ մեկդ մյուսիցդ արարքներով ու խոսքերով չեք տարբերվում: Օրինակ՝ հանրապետական երիտթևն ասում ա՝ մենք լավն ենք, ընդդիմությունը կեղծ ա, քանի որ իրանք հանրապետական երիտթև են, ընդդիմադիր երիտթևն ասում ա՝ մենք ենք փրկելու ենք երկիրը, հանրապետականները վատ են, քանի որ իրանք իշխանություն են:
Հարգելիներս, դուք իրար վրա մի՛ խնդացեք, երկուսդ էլ նույն կղանքի մեջ եք, հավաքվեք, զսպեք ձեր ամբիցիաներն ու մի թողեք, որ քաղաքականությունը կորցնել տա ձեր «ես»-ը... Էս հարցով ձեր մեծերից (ընդդիմադիր ու իշխանական տարեց կուսակցականներից) հաստատ կարաք սովորեք ու չկրկնեք իրանց սխալները:
Սթափվեք, երեխեք... Հայ աղջիկը մնում ա հայ աղջիկ, ու կապ չունի՝ որ կուսակցությունից ա, իսկ հայ տղան պիտի էնքանով մնա հայ տղա, որ հայ աղջկա վրա ղժժալով ցույց չտա իր ուժը:



