Panorama.am-ը գրում է.
Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի նիստում կընդունվի զեկույցի նախագիծը։Այսօր Փարիզում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը, որի զեկուցողն է Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչը։
Միլիցա Մարկովիչը զեկույցը պատրաստելու ընթացքում փաստահավաք այցով եղել է Ադրբեջանում։ Սակայն զեկուցողը տարբեր պատրվակներով չէր ցանկանում ուղիղ կապ հաստատել Ղարաբաղի իշխանությունների հետ և այցելել ԼՂ, որտեղ և գտնվում է Սարսանգի ջրամբարը։
Նոյեմբերի 16-ին վերջապես ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ստացել ԵԽԽՎ քարտուղարությունից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ Պատասխան նամակում նշվել էր, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ-ի հետ համագործակցությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



