Եվրոպայում իրավիճակը գնալով ահագնանում է, և այդ ֆոնին ռուբլին սկսել է բարձրանալ: Բրյուսելում չեն աշխատում դպրոցները: Ինքնաթիռները պայթյունի վտանգի պատճառով կամ չեն թռչում, կամ էլ վայրէջք են կատարում: Այս իրավիճակը ձեռնտու է ՌԴ-ին: Նրա հանդեպ պատժամիջոցները կսկսեն թուլացվել, քանի որ պայքարի թիրախը մեկն է, և ՌԴ-ի հետ պետք է համագործակցեն: Ղրիմի հարցը Ռուսաստանն այս փուլում վերջնական կփակի:
Արաբական աշխարհի ջիհադիստները, որոնք ֆանատիկ են, Եվրոպային այդքան շուտ հանգիստ չեն թողնի: Իհարկե, Աբու Բաքր ալ Բաղդադիի և մնացածի հետ կարելի է պայմանավորվել, կամ կարելի է նրանց առհասարակ վերացնել, բայց ներքին օղակներում գտնվող մահապարտների համար պայքարը ոչ թե գումարի մեջ է, այլ գաղափարական է: Այնպես որ, ժամացույցով ռումբն ակտիվացել է ու սկսել է պայթել: Վերահսկել չի ստացվի: