Նկատե՞լ եք, թե ինչքան բարեկեցություն ու տաքություն, կոմֆորտ ու հանգստություն է բուրում բանկերից, դրանց գովազդներից, ինտերիերից, ներսի միջավայրից...
Առաջին հայացքից՝ դա ուղղված է քեզ:
Նրանք քեզ խոստանում են ամեն տեսակ աջակցություն, մենակ թե դու հասնես էդ գովազդած բարեկեցությանը՝ երեխաներիդ ձեռքերը բռնած, թանկ ու սիրուն՝ թե՛ դու, թե՛ քո շորերը, քայլես խոտերի վրա ու երջանիկ ժպտաս:
Բայց որ խորանում ես՝ բանկերը գովերգում են իրենց բարեկեցությունը: Էդ բարեկեցությունը, անհոգությունն ու երջանիկ ու ապահով կյանքի պատրանքը, որ բանկերը տալիս են իրենց գովազդներում, որպես կանոն պատկանում է իրենց՝ բանկատերերին ու բնակչության մի շաաատ աննշան տոկոս կազմող զանգվածին:
Բանկերի հետ գործ ունեցողների մեծ մասը ինչ-որ տոկոսների ու ինչ-որ վճարելիքների տակ միշտ ճռռում է հանապազօր:
Պատկերացնո՞ւմ եք, եթե բանկն իր գովազդն ու իմիջը կառուցի իրականության վրա:)
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/794377.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել