
Armlur.am-ը գրում է․
Պետական բյուջեի քննարկումը խորհրդարանում ցանկացած ընդդիմության համար «նվեր» է, քանի որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ կարող է կոնկրետ փաստով ցույց տալ, թե ինչպես է իշխանությունը վատնում կամ անարդյունավետ ծախսում պետության միջոցները: Այդպիսով, ընդդիմությունը կարող է հանրությանը հստակ մատնացույց անել իր եւ իշխանությունների տարբերությունը:
Ավելին՝ ընդդիմության գոնե մի մասն այս ընթացքում լծված է սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին: Այսինքն՝ ընդդիմության այդ հատվածի համար պետբյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանում կրկնակի կարեւորություն պետք է ունենար եւ քննարկումների ընթացքում ընդդիմությունը ոչ միայն իշխանությունների ապաշնորհությունը պետք է փաստարկված ի ցույց դներ, այլ նաեւ ապացուցեր, որ հենց դա է սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու պատճառներից մեկը:
Սակայն հանրությունն ականատես եղավ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների այն մասը, որոնք ներգրավված են սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ակտիվ քարոզչության մեջ, առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերում:
Շարունակությունն՝ այստեղ



