Ալեքսանդրապոլի պայմանագիր, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։
Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին՝ ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ՝ Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։
Ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից հայ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խիստ քննադատաբար են մոտենում Դաշնակցական կառավարության կողմից այդ պայմանագրի կնքման փաստին՝ այն որակելով որպես խայտառակ, անօրինական և ամոթալիԱլեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացայայտ սպառնալիքով»:Այսպիսով կարելի է ասել որ Ալեքսադրապոլի պայմանագիրը ուղղակի խայտառակություն էր մեր հայ ժողովրդիս համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել