Panorama.am-ը գրում է.
Հայաստանը պետք է անի հնարավոր և անհնար ամեն բան, որպեսզի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական զեկույցը 2016թ-ի հունվարին կայանալիք լիագումար նիստում չընդունվի և չդառնա բանաձև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած հակահայկական զեկույցին, որը պետք է ներկայացվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։
«Մենք պետք է աշխատենք ուժերի գերագույն լարումով, պետք է փորձենք այնպես անել, որ որևէ անգամ որևէ հակահայկական ձևակերպում չընդունվի»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/RJdRFH
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



