Նոյեմբերի 20-ին մեկնարկել է «Իմ Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է մշակութային զբոսաշրջությունը զարգացնելու միջոցով խթանել ազգային մշակույթի պահպանումը:
Միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասել է, որ Հայաստանը շատ հյուրասեր երկիր է: Միլսը նշել է նաև, որ «Իմ Հայաստանը» չորս տարվա ծրագիր է՝ 5 մլն դոլար ֆինանսական բազայով: Ծրագրի իրականացման ժամանակ օգտագործվելու է Հայաստանի ամբողջ ներուժը: «Հայաստանում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները կհամադրվեն մեր փորձի հետ, որպեսզի ձևավորենք հետաքրքիր փաթեթ, որը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար ու կոգեշնչի Հայաստան այցելել»,- նկատել է դեսպանը:
Միլսը նշել է նաև, որ վերը նշված ծրագիրը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի տնտեսության համար: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հակված է մնալ մայրաքաղաքում ու միայն մեկ օրով է այցելում Երևանին հարակից վայրեր: Այդ ծրագրի նպատակն է նպաստել նրան, որ զբոսաշրջության տնտեսական օգուտները լայնորեն տարածվեն ամբողջ երկրում»,- ասել է Ռիչարդ Միլսը: