Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով։ Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին և հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլին և հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս, հունվար-հունիսին և հունվար-հուլիսին` 4,2 տոկոս, հունվար-օգոստոսին` 3,9 տոկոս, հունվար-սեպտեմբերին` 3,7 տոկոս:
Այս տարվա միայն հոկտեմբերին նախորդ տարվա` 2014-ի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 2,7 տոկոս, իսկ նախորդ ամսվա` սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 13,5 տոկոս անկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել