«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում։ Կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հորդորել է բոլոր ՀՀԿ-ականներին մի կողմ դնել հակասությունները և միավորվել հանուն «այո»–ի. աշխատանքի հստակ բաժանում կատարել» լսել մարզային պատասխանատուների՝ մարզպետների ցուցումները։ Բոլորը հասկանում են, որ հաղթանակի «դափնիները» կարող են ուրիշները վայելել։ «Որ չգնանք՝ էդ բոլորը կվերագրվի մարզպետին»,– նկատեց պատգամավորներից մեկը։ Փոխարենը որոշ մարզպետների ու ենթակաների հարաբերություններն են փչացել։ Օրինակ, Արագածոտևի մարզի համայնքապետերից մեկը բերանից թռցրել է, թե «այո»–ն դժվար է լինելու ապահովել, ու տհաճ զրույց է ունեցել մարզպետի հետ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել