ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի՝ քիչ առաջ կայացած հանրահավաքն իսկական դեժավյու էր հիշեցնում: Մի տարբերությամբ. ոչ միայն հրապարակում քիչ մարդ կար, այլև հարթակից ելույթ ունեցող հեղինակավոր գործիչ չկար: Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Ստեփան Դեմիրճյան… մարդիկ, ովքեր իրենց անբովանդակ ու «ծամած պլաստիկնա» հիշեցնող ելույթներով հասցրել են ձանձրացնել հասարակությունը: Էլի նույն շեշտադրումներով ելույթներ, անհամ կատակներ ու սին խոստումներ…
ՀԱԿ-ը ռեսուրսը մսխելու ու տապալվելու մեջ դարձյալ իր մեղքը չի տեսնում: Արամ Մանուկյանը հարթակից մեղադրում է «ֆեյսբուքյան ընդդիմադիրներին», ովքեր, նրա խոսքով, փոխանակ գնան հրապարակ, տաք թեյ են խմում համակարգչի առջև:
Էս մարդիկ դարձյալ «լրիվ խառնել են, սաղ» մոռացել են, որ խոսքը ոչ թե համապետական ընտրություն մասին է, այլ Սահմանադրության հանրաքվեի մասին ու էլի հարթակից գլխներից մեծ հայտարարություններ են անում: Զուրաբյանն ասում է՝ ասեք ոչ, և դուք կհաղթեք: Ներեցեք, ի՞նչը կհաղթեն, եթե անկախ հանրաքվեի արդյունքից՝ մարդիկ արթնանալու են նույն Հայաստանում ու առնվազն 2 տարի ապրելու են նույն Հայաստանում... Ի՞նչ հիմար ու պոպուլիստական ելույթներ են:
Արամ Մանուկյանն ասում է՝ «Ես զգում եմ, մի բան փոխվելու է, սիրտս վկայում է»… Գլխներիս Վանգան է դարձել, ու սենց զգացողությունների մակարդակում էլ իրավիճակ են կառավարում: Ու էս ամենով հանդերձ՝ հայտարարում են, թե հաջորդ հանրահավաքը կկայանա դեկտեմբերի 3-ի, որը, ուշադրություն, կապ չի ունենա Սեֆիլյանենց՝ նույն խնդրի շուրջ հրավիրված հանրահավաքի հետ: Զավեշտալի ա, չէ՞, հատկապես էն ֆոնին, որ ՀԱԿ-ը նույնիսկ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ նշանակելու մարդ չունի, իսկ ՀԺԿ-ում Ստեփան Դեմիրճյանից ու Ստեփան Մինասյանից բացի մարդ չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել