Էս Զուրաբյան Լևոնն օղբաթ ա ու չի հիշում, թե բառիս բուն իմաստով մի քանի օր առաջ ինչ է խոսել։ Ոչ-ի հանրահավաքում ելույթ ունենալիս Զուրաբյանն այսօր հղում է անում «Այո և Ոչ» շոուի վրա, որն, ըստ Զուրաբյանի, ցույց է տալիս, որ ժողովրդի ճնշող-ջախջախիչ մեծամասնությունը դեմ է իշխանությունների նախաձեռնած այս նոր ավանտյուրային։
Զուրաբյանը հավանաբար մոռացել է, որ ընդամենը մի քանի օր առաջ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում շատ խելացի դեմքով հայտարարում էր, որ այդ նախագիծն իշխանությունների շոուն է, դրա համար էլ չի ցանկացել մասնակցություն ցուցաբերել իշխանությունների այդ ֆարսին... Փաստորեն, «ֆարսին» մասնակցել չի կարելի, բայց «ֆարսի» վրա հղում անել կարելի է։
Դե էլ չասեմ, որ այս անգամ էլ Զուրաբյանը զերծ չմնաց իրեն հատուկ աղավաղումներ անելուց։ Ինքս հետևում եմ այդ նախագծին ու կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ եթե ինչ-որ սոցիոլոգիական բան էլ այն ցույց է տալիս, ապա միայն այն, որ ժողովրդի ճնշող-ջախջախիչ մեծամասնությունը բացարձակապես թքած ունի սահմանադրության վրա, կամ էլ ընդհանրապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ո՛չ կողմ է, ո՛չ դեմ է, այլ անտարբեր է ու չարացած։