«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ՝ կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում Է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո։ Նա առանձնապես ոգևորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»։ Այնուհանդերձ, ԲՀԿ և մերձ-ԲՀԿ-ական շրջանակն սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թևը՝ Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ։ Ի դեպ, թիմը նաև սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը՝ ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել