Lurer.com–ը գրում է.
ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները գտնում են, որ ռուս-իրանական դաշինքի պառակտումը կօգնի վերջ դնել Սիրիայի հակամարտությանը, գրում է The Wall Street Journal թերթը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան դժգոհ են Ռուսաստանի և Իրանի գործընկերությունից, քանի որ նրանց դաշինքը ամրապնդում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը: Ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչները ձգտում են համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարվել Ասադին աջակցելուց: Ըստ դիվանագետների՝ այդ քայլը կօգնի «մաքրել ճանապարհը դեպի ավելի համաձայնեցված ռազմական ջանքեր», որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ:
Ստեղծված իրավիճակում Իրանը ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ընկալվում է որպես խոչընդոտ, քանի որ պնդում է, որպեսզի Կրեմլը աջակցի Սիրիայի նախագահին: Եթե ռուս-իրանական դաշինքը պահպանվի, ապա դա կբացառի միջազգային կոնսենսուսի հնարավորությունը, գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ձգտում է ԻՊ-ի դեմ կոալիցիայի ստեղծման, որի մեջ պետք է մտնի նաև Ռուսաստանը, սակայն, նա, ինչպես և Բարաք Օբաման, համոզված է, որ Ասադը սիրիական ճգնաժամի հիմնական աղբյուրն է, հետևաբար, պետք է զրկվի իշխանությունից:
Սիրիայի հարցով նոր բանակցությունները նախատեսված են դեկտեմբերին, և Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ միասին պնդելու է



