ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել Իրանից նավթ գնելու արգելքը: Այս քայլով ԱՄՆ-ն փորձում է երկու նապաստակ որսալ մեկ գնդակով:

Մերձավոր Արևելքի լարված ֆոնին Իրանը լավ դաշնակից կարող է լինել այդ տարածաշրջանում: ԱՄՆ-ն դադարել է Թուրքիային դիտել որպես վստահելի դաշնակից, որովհետև Թուրքիայում ներքին անկայուն վիճակ է, և այնտեղ ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել 180 աստիճանով, իսկ այս նուրբ իրավիճակում երերուն դաշնակիցն ավելի վտանգավոր է, քան թշնամին: Իրանը չնայած իր խաղն է խաղում, բայց կարող է աջակցել ԱՄՆ-ին:

Այս մեդալի երկրորդ կողմում էլ ՌԴ-ն է: Իրանական նավթի ազատությունը նավթի շուկայում կբերի գների անկման: Նավթի գների անկումն էլ մեծ վնասներ է հասցնում ՌԴ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել