EAraratnews.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում էր Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Փակ նիստի ավարտից հետո նախարարը տեղեկացրեց` քննարկվել են տարածաշրջանային, միջազգային, Հայաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Հարցին, թե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունված հակահայկական զեկույցին անդրադարձ եղե՞լ է, նախարարը պատասխանեց. «Բոլոր հարցերին էլ անդրադարձ եղել է: Ես նաև հարցազրույց եմ տվել «Առավոտ» օրաթերթին, որը կհրապարակվի վաղը: Ես այդ հարցազրույցում պատասխանել եմ բոլոր հարցերին»:

Էդվարդ Նալբանդյանի հաղորդմամբ` նիստի ընթացքում քննարկվել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի հարցը: Նախարարն ընդգծեց, որ մինչև տարվա վերջ տրվելու է բանակցությունների մեկնարկը՝  նշելով, որ ԵՄ-ի հետ բանակցությունների փորձը հնարավորություն կտա, որ այդ բանակցություններն արագ ընթացք ունենան:

Ազգային ժողովում կայացած փակ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել