Արտերկրում «Ճ» կլասի աստղերին եկեք մեր երկրում չսարքենք դեմք ու հետո բողոքենք, որ մեր շոուբիզը բարդակ ա: Այո՛, մեր մեղքի բաժինն էլ ունենք, որ մեր շոուբիզը բարդակ ա: Արտերկրում հայկական ազգանունով ինչքան «ճ» կլասի աստղ կա, եկել է, Հայաստանում իրան «աստղ» ա համարում, ու մի հատ էլ իրան դասում ենք հայտնիների շարքում, դրան էլ պլյուս՝ էդ մարդն էլ սկսում ա մտածել, որ մենք սաղ իրա ֆանատն ենք, պիտի մեզ ցածր դասեն:
Սկսենք՝ Ջուս... Ո՞վ է նա, Ալեգրովայի եսիմինչ խմբում մի անգամ պարել ա, տոլի դամ ա պահել, բայց էսօր ստեղ Ջուսն անվանվում է հայ երգչուհի:
Մարտ Բաբայան... Եսիմ Մոսկվայում ինչ ա երգել, որ դաժե ռուսական «Գոլոսի» անդամները նրան տեղը չբերեցին, ու ավելին՝ նա ոչ էլ անցավ, բայց էսօր Հայաստանում, չգիտես ինչի, իրա տեսահոլովակի պրեմիերայի մասին սաղ խոսում են, իրան ներկայացնում են որպես աստղ:
Եվա Ռիվաս... Եսիմ ով, եսիմ որտեղից ու եսիմ ինչ... Բայց էսօր ինքն աստղ ա Հայաստանում, ինչ ա թե ռուսերեն խոսել գիտի ու սիրուն ոտքեր ունի:
Իվետա Մուկուչյան՝ գերմանական «Գոլոս» նախագծի մասնակից ուղղակի, իսկ էսօր ինքը Հայաստանում էնքան աստղ ա դառել, որ մեկ-մեկ առաջարկում են իրան Եվրատեսիլ գնալ:
Էսքանից հետո բողոքում եք շոուբիզնեսյան բարդակից, բա ով արտերկրում «ճ» կլասի ա, գալիս ա ստեղ, դառնում ա «աստղ», դրա համար էլ էս ա մեր շոուբիզի վիճակը:



