Անմեղ զոհերը չլինեին, մի գրամ չէի ափսոսա նրա համար, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում: Ինչպես ասում են՝ «Սամի նապրասիլիս»: 
Մեկը կարա՞ ինձ բացատրի՝ էդ գրոհայիներին փող որտեղի՞ց, մեկը կարա՞ ինձ բացատրի, բա զե՞նք որտեղից, կամ մեկը, որ կարա ինձ համոզի, որ խմբավորումները սենց կարգավորված ու ամեն ինչ պլանավորած առաջ են շարժվում առանց ղեկավարի, առանց հրահանգների ու առանց ինֆորմացիայի: 
Էդ գրոհայիները կարող ա՞ մարդ չեն, թե՞ իրանք տենց են ծնվել, չէ, էդ գրոհայիներին գրոհային դարձրել են: Էդ մարդասպաններին մարդասպան դարձրել են, էդ ինքնապայթեցողներն իրանց տենց են պահում, որովհետև իրանց հետ ժամանակին որոշները հաշվի էին նստել, որոշներն օգնել են, որոշներն ուղղորդել են ու հիմա իրանց արածի «ձեռը կրակն են ընկել»... 
Ափսոս է ուղղակի, որ անմեղ մարդիկ են տուժում գերտերությունների գերղեկավարների գերանմիտ ու եսասեր արված քայլերի ու վարած քաղաքականության համար, թե չէ հիմա ում հետ ինչ լինում ա, իրանց ղեկավարների, նախկին ղեկավարների, եսակենտրոն, ագահավարի ու անմտածված քայլերից ա: 
Էնպես որ, ոչ մեկին թող չմեղադրեն բացի իրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել