Panorama.am-ը գրում է.

Հարց․ Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հնչեցրած հակահայկական արտահայտությունները։

Պատասխան․ Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում կատարեց մշակույթի բնագավառում, բայց, ավաղ, կեղծիքի մշակույթի բնագավառում։

Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918 թվականին հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ երկու անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք։

Ադրբեջանը չի կատարել 1993թ․ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», և անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաեւ նույն բանաձևերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որևէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները։ Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձևերի իր ընտրովի և խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի և, նույնիսկ, ժամերի ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել