«Անդրադառնալով ծառայողական մեքենաների խնդրին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «էն որ ասում են հազար մեքենաներ և այլն, այդ բոլորի պահպանումը ծախսերով-բաներով պետության վրա մի խղճուկ գումար է՝ մեկ միլիարդ դրամ»։
«ՉԻ» - Գալուստ Սահակյանի համար մեկ միլիարդ դրամը գուցե իսկապես «մի խղճուկ գումար» է՝ մարդը պետության երկրորդ դեմքն է, պաշտոնյա որդիներ ունի, «բիզնես–կլասով» է տեղից տեղ թռչում և այլն։ Բայց մեկ միլիարդ դրամը շատ ավնլին Է, քան, ասենք, Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի համայնքային բյուջեները՝ միասին վերցրած։ Էլ չենք խոսում այն մասին, որ Գալուստ Սահակյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, իրականամ ծառայողական մեքենաների վրա բյուջեից ծախսվում է ոչ թե մեկ, այլ մոտ երկուսուկես միլիարդ դրամ։ Չնայած՝ Գալուստ Գրիգորիչի համար երևի երկուսուկես միլիարդն էլ է «մի խղճուկ գումար»։ Այդքան գումարով կարելի է պատվիրել մոտ 4 միլիոն հատ քյաբաբ՝ «իրա ամեն ինչով»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։