Գալուստ Գրիգորիչն ասել է, որ սահմանադրական բարեփոխումներով առաջարկվում է փոխել պետական կառավարման մոդելը, որը կնպաստի կուսակցությունների կայացմանը։ 
Ուրեմն ես՝ որպես կուսակցական գործիչ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. սահմանադրության լավ կամ վատ լինելը, լինելը կամ ընդհանրապես չլինելը ոչ մի կապ չունի կուսակցության կայացման հետ։ Եթե սահմանադրության երաշխավորը Թոխմախի Մհերի թաղամասում թույլ է տվել ֆեոդալական փոխհարաբերություններ, և ոչ մեկը չի համարձակվում ընդդիմադիր դաշտի կողմից նշանակվել ընտրական հանձնաժողովներում, էլ չեմ խոսում կուսակցության անդամ դառնալու մասին, ապա սրա մեղավորը սահմանադրությունը չէ, այլ նրա երաշխավորը և Էրեբունու ֆեոդալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել