Չարաբաստիկ Մադաղիսի դեպքը, որ տեղի է ունեցել 2003թ. դեկտեմբերի 24-ին՝ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ զինվորական դատախազ եղած ժամանակ, վերջին օրերին իշխանությունների թեթև ձեռքով հասարակական նոր շունչ ստացավ:
Խորին ցավ ապրելով այդ կատարվածի համար՝ մանրամասների չեմ տիրապետում և այդ պատճառով չեմ կարող մեղադրել որևէ մեկին, սակայն ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՑ հետո երկու զինդատախազ փոխվեց. զինդատախազներից առաջինը նույն մեղադրյալների նկատմամբ, նույն հոդվածներով հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է դատարան: Երկրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվում է դատարանում: Եթե ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ Մատաղիսի գործով որեւէ ապօրինություն թույլ տված լիներ, անմեղ մարդ կալանավորած լիներ, ապա ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ 2008թ. կմեղադրեին արդարադատության դեմ գործած հանցանքի համար, ոչ թե ոստիկանի գրպանը իբր պատռելու: Իսկ ես ճանաչելով նրան՝ որպես մարդ, քաղաքացի, քաղաքական գործիչ ու դատախազ, միայն հպարտություն եմ զգում, որ ճանաչում եմ ու շփվում եմ նման բացառիկ անհատականության հետ:
Իսկ պարոնայք ու տիկնայք, եթե ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ մեղավոր ա, բա ինչի՞ էր մինչև 2008թ. աշխատում որպես դատախազ, բա այն ժամանակ Ջհանգիրյանի տան դեմ ակցիա անեիք, բա ինչո՞ւ միայն հիմա հիշեցիք այդ մասին, այն էլ նախագահական ընտրություններից առաջ....
P.S. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ մեղադրելը անբարոյականություն է և պարզ ընդգծում է մեղադրողների ծախու ու ստրուկ կարգավիճակը, ինչի՞ սրտացավությունը 9 տարի հետո ծնվեց... Իսկ որ մեղադրանքը ուղղվում է «նախկին, չգիտեմ իրենց ինչպես են համարում հիմա» կոնգրեսականի կողմից՝ դրանք պիղծ, անսրբություն ու անսկզբունք ոչնչություններ են....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/378120512281015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել