Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին ընդառաջ օրերս «Ռոսիյսկայա գազետա»-ով հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակած հոդվածը, որտեղ նշված էր, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունը դիտարկում է 40 երկիր։
ՌԴ նախագահը հավելել է նաև, որ սակագնային ազատականացման արդյունքի նվազման հետ ակնհայտ է դարձել, որ պետք են հավելյալ պայմանավորվածություններ, որոնք կընդգրկեն ծառայություններ, ներդրումներ, ոչ սակագնային պատնեշներ, մրցակցային քաղաքականություն և սուբսիդիաներ, որոնցում առանց բարդ բանակցությունների փոխադարձ փոխզիջման հասնել հնարավոր չէ։
Վլադիմիր Պուտինը վերը նշված իրավիճակից հնարավոր ելք է համարել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խորացումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1518884548432694&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել