«Ոչ»-ի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ապարանում ռեալիթի շոուի հանդիպմանը ներկա գտնվելն ու քաղաքացիներին սոցիալական հարցերով խոստումներ տալը խախտել է շոուի հավասարության սկզբունքը:
Առաջին բանը, որը կարող է մարդու մտքով անցել, հետևյալն է՝ մարդ ինչքան պարապ պետք է լինի, որ վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի նախօրոք կազմակերպված կամ հընթացս ուղիղ եթերում հայտնելը դարձնի շտաբի հայտարարության առարկա:
Նույնիսկ անիմաստ էլ է քննարկել, թե բովանդակային առումով ՀԱԿ-ն ինչ է ուզում ասել, ինչ սկզբունք է խախտվել (եթե իհարկե խախտվել է), փաստ է, որ 3 օր առաջ տեղի ունեցած միջադեպին «ՈՉ»-ն արձագանքում է շատ «օպերատիվ»… Տղերք, լրջանալու ժամանակն է:
«Ոչ»-ի շտաբում պետք է վերջապես գիտակցեն, որ իրենց անբովանդակ հայտարարություններով անհետաքրքիր են դարձել:
Ի դեպ, նույն «Ոչ»-ի շտաբի տարբեր ներկայացուցիչներ «կրկեսի վերածելու փորձ» էին անվանում ռեալիթի շոուն, ինչի համար սկսեցին գործընթացին «լուրջ մոտեցում դրսևորել»:
Իրականում «Ոչ»-ի շտաբն է իր քայլերով, հայտարարություններով գործընթացը վերածում կրկեսի, ուրիշ ոչինչ: Փոխանակ մտածեն, թե ընտրատեղամասերում ինչպես փորձված, վստահելի մարդիկ ներդնեն, ինչն, ի դեպ, նրանց օրենքով է տրվում, դրել են՝ ինչ-որ պրիմիտիվ խաղերի մեջ են մտել: