Գունավոր հեղափոխությունների շարքում հայտնված երկրների ցուցակն ազդեցիկ է քանակի ծավալով ու տարածքային ընդգրկմամբ...
Իրաք, Լիբիա, Սիրիա, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Իրան, Ուկրաինա ու էլի մի շարք երկրներ՝ մի մասը՝ զարգացման ռեալ հեռանկարով, որտեղ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ միասին համերաշխաբար ծնում են խառնարաններ, հրահրում սպանդ...
Ցավալի է, որ այդ «խաղերին» զոհ են գնում անմեղ մարդիկ...
Ցավալի է, որ արդեն չորս տարի ականատեսն ենք Սիրիայում նույն Ամերիկայի ու Եվրոպայի (այդ թվում նաև Ֆրանսիայի) հրահրած պատերազմին՝ ֆինանսական, սպառազինության ու զինյալների օժանդակությամբ...
Ցավալի է, որ ոչ մեկի նկարը չշղարշվեց Սիրիայի դրոշով՝ ի հարգանք 350 հազար զոհված անմեղ քաղաքացիների հիշատակի, որոնց թվում են նաև մեր հայրենակիցները...
Ցավալի է, որովհետև դա լուրջ ազդանշան է մեր մոլորվածության....
Մխիթարողն այն է, որ Հայաստանն ընդգրկվում է այն երկրների ցանկում, որտեղ առայժմ ձախողված են մեր երկիրը ծնկի բերելու տարբեր գույների հեղափոխություններ ծնելու Արևմուտքի փորձերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1159951760700896
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել