Սահմանադրական փոփոխությունների ամենաթույլ քննադատությունը, թերևս, հասարակական պահանջի բացակայության մասին թեզն է, երկրորդը հարցադրումն է, թե ինչի՞ ա հենց իշխանությունը հանդիսանում փոփոխության նախաձեռնողը, երրորդը պնդումն ա, որ եթե նոր սահմանադրությունն անցնի, ապա դա ընտրակեղծիքի հետևանքով ա լինելու:
Հիմա հարց հասարակական պահանջի մասին. Սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջն ինչպե՞ս պետք ա դրսևորվի: Հասարակությունը պետք ա դուրս գա փողոց, ասի՝ նոր սահմանադրություն եմ ուզում, եկեք փոփոխենք գործողը: Ախր նույն ընդդիմությունը քաջ գիտակցում է, որ հասարակության 60 տոկոսը երբևէ չի կարդացել գործող սահմանադրությունը, նորը՝ ևս ու չի էլ կարդալու… Գյուղացին, ով բերքի իրացման խնդիր ունի, ով վարկը մարելու խնդիր ունի, պիտի սահմանադրական փոփոխություն պահանջի՞, այդքան իրավագիտակցություն ունի՞, իհարկե՝ ոչ: Ուստի էդ հասարակական պահանջի թեզը ծայրահեղ անլուրջ ա հնչում ներկա իրավիճակի ֆոնին:
Հարցը, թե ինչու ա իշխանությունը նախաձեռնել սահմանադրության փոփոխություն, ևս պարզագույն պատասխան ունի՝ ներեցեք, իսկ ո՞վ, եթե ոչ իշխանությունն ա սահմանադրության փոփոխություն նախաձեռնում: 1995թ.-ի, 2005թ.-ի փոփոխություններն ընդդիմությունը նախաձեռնե՞ց: Կամ ո՞ր ընդդիմությունը նախաձեռնի սահմանադրության փոփոխություն. նա, ում 7 հոգանոց ֆրակցիայից 3-ը «անկախ պետություն» են, իսկ մյուս 2-ի դեպքում մեծ հարց ա՝ ինչքանով են ընդդիմություն:
Հիմա ընտրակեղծիքների մասին. եթե ընդդիմությունն ի սկզբանե գիտի, որ իշխանությունը կեղծելու ա, ինչո՞ւ 245 ընտրատեղամասում՝ ՀԱԿ-ը, ևս 118 ընտրատեղասում՝ «Ժառանգությունը» հանձնաժողովի նախագահների ու անդամների իրենց տեղերը նվիրեցին իշխանությանը: Ինչի՞ իրենց մարդկանց գործուղելով ընտրատեղամասերը՝ չլուծեցին ընտրակեղծիքների հարցը: Պատասխանը բոլորս գիտենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/743891349076979?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել