Այս հետաքարքիր փաստերը ոչ միայն կգրգռեն ձեր ախորժակը, այլև կօգնեն նորովի նայել պանրով բուտերբրոդին: 
Մեկ կիլոգրամ պանիր պատրաստելու համար անհրաժեշտ է 10 լիտր կաթ: Բացի կաթից պանիրը պատրաստում են նաև թթվասերից, ոլոռից, սոյայից, խոզի կամ հորթի լյարդից և նույնիսկ սառնաշաքարից:
Առաջին պանիրը հայտնաբերվել է մ.թ.ա. 3000-2800թթ. կառուցված եգիպտական բուրգերում:
Պանրի մասին հիշատակել է նաև Հոմերոսը «Ոդիսականում»: Հին հույների և հռոմեացիների համար պանիրը շատ կարևոր մթերք էր:

Պանրի արտադրությամբ առաջինը սկսել են զբաղվել հոլանդացիները: 
Կովկասյան մի քանի ազգերի մոտ պանիրն ունի արտահայտված յուրահատուկ հոտ և աֆրոդիզիակ է համարվում: Եվ հենց դրա համար էլ հարսանեկան սեղաններին միշտ առկա է այս մթերքը:
Պանիրները ներկում են: Օրինակ՝ Չեդդեր պանիրը արդեն 200 տարի զարդարում են աննատոյի սերմերով: Առավել էժան ներկման համար օգտագործում են գազարի հյութ և վաղենակի տերևներ:
Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհուն (1837-1901)՝ որպես հարսանեկան նվեր, նվիրել են Չեդդեր պանրի 500կգ ընդհանուր քաշով մեծ շրջանակ:
Պանրի մեջ անցքերն առաջանում են բակտերիաների շարժման շնորհիվ, որը գազ է առաջացնում: Անցքեր ստեղծող գազով փուչիկները մասնագետները «աչք» են անվանում:
Խոսում են, որ Կամամբեր փափուկ պանիրը ոգեշնչել է Սալվադոր Դալիին «Տարածվող ժամացույցներ» կտավի ստեղծման ժամանակ: Համտեսելով պանիրը՝ նկարիչը նստել է անավարտ կտավի դիմաց և խորհել պանրի համի մասին: Այդ ժամանակ նրան ժամանակի սահելու տեսիլք է հայտնվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել