Աշխարհի որ կետում էլ լինի ահաբեկչություն՝ Փարիզից մինչև Սուդան, Քենյայից մինչև Սիրիա, ինձ համար հավասարապես եղկելի է ու դատապարտելի, եվ հավասարապես վշտակցության արժանի: Իմ համեստ կարծիքով, ըստ իրավիճակի հնարավոր է որևէ տուժած երկրի խորհրդապատկերով կամ որևէ անձի կերպարով փոխարինես ֆեյսբուքյան գլխավոր նկարդ: Դա հարցի նուրբ ու ոչ շահարկելի մասն է:
Խնդրո առարկան, հավատացեք, այդ չէ: Խնդիրն ավելի խորքային է ու առնչվում է էս թշվառ ու ծերուկ Մոլորակի՝ բոլոր իմաստներով խուճապայաին ու ճգնաժամային կացության մասին: Պետք է ելքեր փնտրել մեր ցավերի ու ցավակցությունների, մեր ուրախությունների և կականների մեջ տարբերություն չդնելու համար և ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ճանապարհի քարտեզ մշակելու համար: Թե չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10207708468610896?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



