Պարտադիր պետք է որևէ ՀՀԿ-ական նոմենկլատուրային, ինչը որ նույնն է, թե կուսակցական կարկառուն ներկայացուցիչ ավելի պարզ ու ավելի ճիշտ խոսք ասի, որ ՀՀԿ <լոկոմոտիվին> կցված մյուս բուֆերային կամ <վագոն> ուժերի փչած փուչիկները պայթեն, որով ընտրողներին հնարավոր տեսականորեն անցնցում իշխանափոխության տեսլականներ էին հրամցնումև դեռ էլի շարունակեն հրամցնել՝ նոր, ավելի արդիական <փաթեթավորումներով>:
ԵՎ դա արեց Գայուստ Սահակյանը:
Գրիգորիչը իհարկե, ավելի իրատեսական հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ թե ՈՉ-ի դեպքում, թե ԱՅՈ-ի դեպքում միշտ էլ, երկու դեպքում էլ ՀՀԿ-ն է լինելու շահեկան վիճակում: Ասել է է մարդիկ ավելի իրատեսորեն են նայում գործընթացներին, ցույց տալով նաև այն, որ հետընթաց քայլը առանձնապես չի վնասելու նրանց դիրքերին, կշարունակվի այն, ինչը կա, իսկ հետագայում կլինի այն, ինչը տեղի ունեցավ ՌԴ-ում՝ Վ. Պուտին վարչապետի և Դ. Մեդվեդև նախագահի հերթափոխում 2008-2012թթ, որը բացարձակ արգելք չհանդիսացավ երկիրը վարչապետական նստավայրից փաստացի ղեկավարելուն:, Իսկ առաջընթացի դեպքում անուղակիորեն խոսվում է ընտրակեղծիքների անսպառ զինանոցի հնարավոր կիրառման մասին, ապահովելով ՀՀԿ-ի հեգեմոն դերը երկրի ղեկավարման մեջ՝ նաև բնականաբար ՀՀԿ ներսում գենսեկի առկայությամբ:
Տեսությունն այլ բան է, գործնականը մի այլ բան, և այս հարցում տեսական թեզերը բնականաբար գոյություն ունեցող պրակտիկայի ֆոնին ուղղակի կմնան ցանկալին որպես իրականություն տեսնելու հավերժական երազանքներ:
Իսկ եթե թեկուզ տեսականորեն մատնանշվում է , որ կա իշխանափոխության հնարավոր տարբերակ , և որ այդ հնարավորությունը ընձեռում է հենց իբր բարեփոխված սահմանադրությունը, ապա ՀՀԿ -ում ավելի իրատես լինելով գիտակցում են, որ այդ իշխանափոխություն կոչվածը իրենց համար ընդամենը կլինի հաջողված սերնդափոխություն՝ պատրաստի երիտթևերի հերթափոխի ժամանակաշրջան, որի հիմքերը այժմ այդքան խնամքով դրվել են իշխանավոր <հայրերի> կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/907722949318901?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել