Արդեն անկեղծ, գլուխս պտտվեց, կարդալով այսպես ասած պայքարը Ֆրանսիայի թեմայով գրող մարդկանց դեմ: Ասում են ԲԱ ԻՆՉԻ՞ ԵՔ Նիգերիայի Բեյրութի Սիրիայի դեպքերն անտեսում ու Փարիզի ժողովրդին եք ցավակցում:
Կողքից նայողը կմտածի, թե այս մարդիկ Սիրիայի Իգլեբ նահանգի գործողություններից տխրում են, «Գարզ Ալ-Հիրբետ» բանտի ճանապարհին ոչնչացրած ԻՊ-ի մեքենաների փաստով էլ ուրախանում են.. Ամբողջ օրն էլ նստած sana.sy են կարդում:
Մի հարց իմ կողմից եթե կարելի է...
Մայիսի 30-ին Դումա ռայոնում ահաբեկչական խմբավորումները ռմբակոծել էին փախստականների լագերը: Ականներն ընկել էին լագերի վրա, մի քանիսն էլ հարակից բնակավայրերի վրա: Արդյունքում լիքը մարդ էր մահացել:
Երկու օր առաջ Սիրիայի քաղաքներից մեկում տեղի էր ունեցել ռամզական գործողություննեևր: Ահաբեկիչները ականանետերով և ռազմական մեքենաներով անցել էին հարձակման, որի հետևանքով մահացել էին բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
А теперь внимание вопрос... Տեղյակ էի՞ք: Չէ անկեղծ էլի. տեղյակ էի՞ք, որ տենց բան ա էղել:
Բա եթե Արևելքի բնակչության համար ցավում եք, ինչի մի բերան չանդրադարձա՞ք: Ուղակի մի բան կասեմ, ուրիշներից տարբերվելու բարդույթը հիվանդագին սինդրոմ է, որը շատ ժամանակ ուղեկցվում է չգիտակցված ու չհիմնավորված մեղադրանքներով:
Դուք պարտավոր էլ չեք իմանալ Սիրիայում քանի մարդ է մահանում ամեն օր, սակայն երբ համեմատության նշան եք դնում այս երկու դեպքերի միջև ու մեղադրում հանրությանը Ֆրանսիային ավելի մեծ ուշադրության արժանացնելու համար, կարծում եմ ընդհանրապես ոչ տեղին է ոչ էլ մարդասիրություն խաղալու ժամանակն է: