Նորություններ չկան:
1.Ես չգիտեմ, թե ինչ է խոսել Լավրովը Երևանում: Սակայն Բակո Սաակիչը գնաց Մոսկվա և ասեց այն, ինչը ժամանակին էլի ասվել է:
Ռուսական զորք Ղարաբաղում կարող է լինել և առանց տարածքները հանձնելու: Մի հատ պայմանագիր պաշտոնական Սծիպանակերտի հետ և վերջ:
Դե թող հիմա Մոսկվան մտածի, թե ինչ է ասելու Բաքվին և մյուս եռանախագահներին: Տրոյական նվեր միամիտ աչքերով: Շուստրի քայլ է՞: Не думаю.
Սրա մասին կրկին ստորև:
2.Մոսկվան մտածեց և չլսելու տեղ դրեց: Իսկապե՞ս նպատակը Արցախում ռազմական ներկայություն ունենալն է, և ոչ թե հայկական զիճումների հաշվին Բաքվին Եվրազես մտցնելը:
Հուսով եմ ռուսական արձագանքից մեր սիրելի ղարաբաղցիները հասկացան, թե ինչն է ռուսների նպատակը իրականում:
ՈՒ արդեն էական չի թե ինչ է ասել Լավրովը Երևանում:
Ինչպես նաև էական չի թե ինչ էին ասել Սերժ Ազատիչին դրանից առաջ Լոնդոնում:
3. Փաստորեն Մոսկվան ԵԽԽՎ-ում հայ դիվանագիտության խայտառակ պարտությունը իր համար ռուս դիվանագիտության հաղթանակ է դարձնում, և փորձում է ճնշված Երևանից զիճումներ պոկել: Արևմտյան ճնշումը Երևանի վրա հանգեցնում է ռուսական դիրքերի ուժեղացմանը, փոխարենը սեպ խրի Երևանի և Մոսկվայի միջև: Այդպես է, որովհետև հայկական իշխանությունը իր ժողովդրից չի վախենում, իսկ Մոսկվայից վախենում է: Մոսկվան էլ օգտագործում է այդ ուրիշի ձեռքով արված ճնշումը իր «դաշնակցին» չոքցնելու համար, իհարկե լեգիտիմացվելով ԵԽԽՎ-ի դիրքորոշմամբ և վկայակոչելով նույն Եվրոպային:
4.Սակայն, союзничек ունենք, աշխարհքը չունի: Եվ գավառական խաղերը՝ Ստեփանակերտի աէրոդրոմը ռուսներին Սիրիայի պատերազմի համար տրամադրելու պատրաստակամությամբ մի 5-10 տարով հնացած են և ողորմելի: Որովհետև այդ հիպոտետիկ ռուսական ծրագրի կանխման համար միակ շահառու դարձնում են Բաքվին՝ Արևմուքտի համար: Թույլ են տալիս Մոսկվային շանտաժել և բարի ընկեր ձևանալ նույն Մոսկվային՝ նույն Բաքվի համար: Թե տեսեք, ինչ տարբերակ կա, ու ես չեմ անըմ:
Քյասար, լիակատար հիմարություն են, որոնց հիմքում մի սխալ համոզմունք է, թե ռուսներին պետք է Ղարաբաղը:
Ռուսներին պետք է ամբողջ Անդրկովկասը՝ Թիֆլիսով և Բաքվով: Իսկ արմյաշկաները դրան հասնելու միայն միջոցն են, մանրադրամը, ուրիշ ոչինչ:
5.Ինչպես հասկանում եմ, այժմ Սերժ Ազատիչը աշխատելու է Արևմուտքի հետ, իսկ Բակո Սահակիչը Մոսկվայի հետ: Վատ տարբերակ է, բայց Ազատիչը էլ մարդ էլ չունի երկրում և ՀՀԿ-ում: Հավանաբար, Բակո Սաակիչն էլ կվարի այդ դերը և դիրքը: Այժմ այդպես է:
6.Իսկ Սեյրան Օհանյանը ըստ ամենայնի էլ Արևմուտքի հետ չի աշխատելու, ու ընդհանրապես ուժայինները կուսակցական իշխանության թշնամին են: Սպասում եմ ՀՀԿ կուսքարտուղարներին բանակում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում, դատախազությունում և այլն: ՈՒժային բլոկը պիտի ոչնչացվի, հասցվի նվազագույն կարողության, երկիրն էլ հետը: Ոչ մի անձնական բան, ուղղակի կուսակցական իշխանության տրամաբանությունն է:
7. Այժմ Մոսկվան երազում է երկրորդ Անտանտ ստեղծել ընդեմ իսլամոֆաշիստների այն հույսով, որ ամեն ինչ կվերջանա երկրորդ Յալտայով:
Անհույս չի, բայց շատ դժվար: Ստալին-Ռուզվել-Չերչիլի վախտերը չեն միանշանակ: Եվ մեծագույն հարց է, թե ով է Հիտլերը Արևմուտքի համար:
Ավելի հավանական է Մյունխեն պայմանավորվել առանց Անտանտի ստեղծման: Մեր հարցերում նման Մյունխենը դառնում է հավանական, քանի դեռ իշխանությունը չի էլ հասկանում, որ իր «դաշնակիցը» ԵԽԽՎ պատգամավորներին պատրաստ է ֆինանսավորել Բաքվից ավելին, որ այլընտրանքից զրկի, և ոչ մի հարցում մեզ չի օգնելու: Ինչքան թույլ և մեկուսացված Արևմուտքից, այդքան ավելի կախված և հնազանդ Մոսկվային:
Իհարկե, մի էշն էլ այդ հարցում եվրոպացիք են, բայց մեզ հասնող չկա: