Ի՞նչ կոկորդիլոսի արցունքներ են թափում աշխարհի գերտերությունների ղեկավարները, երբ հենց իրենք են սնել կամ թույլ տվել, որ սնեն համաշխարհային այս չարիքը: Խոսենք փաստերով. արաբական աշխարհն առանձին քաղաքակրթություն է, որի դժբախտությունը, թերևս, շատ նավթ ունենալու մեջ է: Արևմուտքը և իր արբանյակները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը իրականացրին արաբական գարունը, որի արդյունքում մի քանի երկրներում սկսվեց անկառավարելի քաոս: Միակը, որ մինչև վերջ այդպես էլ չհաջողվեց, Սիրիան էր: Անմիջապես սկսվեց ահաբեկիչների մուտքը այդ երկիր: Սա բումերանգ էր, որ հետ եկավ դեպի ժամանակակից աշխարհ, և, ցավոք, որ տուժեցին անմեղ փարիզցիները: Այսօր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մեջ որքան մեղավոր են ԴԱԻՇ-ի տականքները, այնքան էլ Արևմուտքն ու, հատկապես, իր արբանյակ Թուրքիան և Սաուդյան Արաբիան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201206749768919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել