CTyNhPkUAAEcuQmԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում մտադիր է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու հարցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Քերին հաստատել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

«Ես վաղը Թուրքիայում G20-ին կհանդիպեմ պարոն Օբամայի հետ: Մենք այդ հարցը կքննարկենք մեր նախագահի հետ, կտեսնենք՝ արդյոք կարո՞ղ ենք հետագայում ինչ-որ բան զարգացնել, որ լինի խելամիտ»,- հստակեցրել է նա:

Քերին նշել է, որ համագործակցությունն իմաստ ունի, սակայն կողմերը պետք է վստահ լինեն, թե որ ուղղությամբ այն պետք է զարգանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել