Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
Life News-ը հայտնում է, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 7 զոհ: ԶԼՄ-ները հայտնում են 60 վիրավորի մասին:
Հայտնի է, որ գնացքը վթարվել է Ստրասբուրգի մերձակա Էկվեշեմ քաղաքում:
Վթարի մասին հայտնում են Փարիզում ահաբեկչությունների աննախադեպ ալիքի ֆոնին։
Նշենք, որ ուրբաթ երեկոյան կատարված ահաբեկչություններից հետո այսօր Փարիզի արվարձաններում նոր պայթյուններ և հրաձգություն է արձանագրվել։
Daily Mail-ը հայտնում է, որ Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



