Past.am-ը գրում է.

Zdorovia.com.ua-ի փոխանցմամբ` շատ մարդիկ կարծում են, որ նիհարելը շատ բարդ է, և որ յուրաքանչյուր դիետա հոգնեցուցիչ աշխատանք է՝ սով, սիրելի սննդատեսակներից հրաժարում:

ces-erreurs-commises-pendant-le-regime-mais-qui-ne-font-pas-maigrir_0

Սակայն կա դիետա, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում հրաժարվել սննդից, սակայն դրա հետ մեկտեղ ցանկանում են գցել ավելորդ քաշ: Կա դիետայի երեք հիմնական սկզբունք:

1. Յուրաքանչյուր անգամ սնվելուց 20-30 րոպե առաջ անհրաժեշտ է խմել 300 միլիլիտր ջուր:
2. Սնվելու ժամանակ կարելի է ուտել ամեն բան, ինչ ցանկանում ես` ոչնչով չսահմանափակելով քեզ:
3. Ճաշի ժամանակ 2 ժամում արգելվում է խմել որևէ հեղուկ:

Ամեն անգամ սնվելուց ժամեր անց խորհուրդ է տրվում խմել կանաչ թեյ` առանց շաքարի, լիմոնով: Թեյախմության ժամանակ անցանկալի է համարվում քաղցրեղեն օգտագործելը: Յուրաքանչյուր անգամ ամենափոքր բան ուտելուց առաջ պետք է խմել մեկ բաժակ ջուր: Այդպիսով օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել առնվազն 2.5 լիտր մաքուր ջուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել