Էս ինչա կատարվում յա: 
Սերժ Սարգսյանը ցավակցեց Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր տեղի ունեցած սարսափելի դեպքի հետ կապված: 
Էս հասկացանք. պաշտոնական արարողակարգա ու պետք էր լինել:

Հիմա մի հարց տամ՝ 
Ինչումն է իմաստը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցում է Ֆրանսիայի վարչապետին: 
Դրանից հետո՝ ոնց որ, տուն տունիկ լինի, Գալուստ Սահակյանը 10 րոպե հետո ցավակցական ուղերձ է հղում իր պաշտոնակցին: 
Հիմա էլ, բոլորից հետ չմնալու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցում է Փարիզի քաղաքապետին:

Ինչ իմաստ ունի պաշտոնական Երևանից էդքան շատ ցավակցական հեռագրերը:

Դե եկեք շարունակենք՝

Անկախ Հայաստան ֆեյքը ցավակցում է Անկախ Ֆրանսիա ֆեյքին: 
Երևանում բնակվող թոշակառու Ալվարդը ցավակցում է Փարիզում բնակվող թոշակառու Ժոզեֆին: 
SASսուպերմարկետների ցանցի ողջ աշխատակազմը ցավակցում է Կարֆուր սուպերմարկետների ցանցի ողջ աշխատակիցներին:


Ասածս ինչա՝ սթրվեք տեղներդ էլի, ամեն մարդ իրա գործով զբաղվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել