«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի 2 սիքվելները կնկարահանվեն միաժամանակLife.panorama.am-ը գրում է.

Universal ստուդիան հայտարարել է, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկու սիքվելները կնկարահանվեն միաժամանակ։ Գլխավոր դերերում կրկին կլինեն Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը։ «50 երանգներով ավելի մութ» և «Ազատության 50 երանգները» ֆիլմերը կնկարահանվեն գրող Է. Լ. Ջեյմսի գրքերի հիման վրա։  Ռեժիսորը կլինի Ջեյմս Ֆոուլին։

Ըստ ֆիլմի բովանդակության, ուսանողուհի Անաստեյշա Սթիլը ծանոթանում է  միլիարդատեր Կրիստիան Գրեյի հետ։ Նրանց միջև առաջանում են ռոմանտիկ հարաբերություններ և շուտով  աղջիկը իմանում  է իր սիրեցյալի ոչ ավանդական սեռական քմահաճույքների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել