10 նշան, որոնք վկայում են, որ պետք է Barometer.am-ը գրում է.

1.Ձեր ընտրյալն ուզում է, որ դուք լինեք ուրիշ մարդ՝ ոչ նա, ով իրականում կաք:

2.Ձեր ընտրյալի խոսքերը գրեթե միշտ չեն համընկնում արարքների հետ:

3.Ձեզ թվում է, որ կարծես ստիպում եք նրան ձեզ սիրել:

4. Նույնը ձեզ թվում է ինքներդ ձեր հանդեպ՝ կարծես ստիպողաբար եք սիրում նրան:

5.Ձեր զգացմունքները հիմնված են միայն արտաքին գրավչության վրա:

6.Ամեն անգամ ստացվում է, որ իզուր եք վստահում նրան՝ ձեր վստահությունը չի գնահատվում:

7.Դուք անկեղծ չեք շփվում, միմյանց չեք պատմում այն ամենն, ինչ իրոք հուզում է ձեզ՝ կապ չունի ինչ թեմայով:

8.Դուք ամեն անգամ զոհում եք ձեր անձնական երջանկությունը. երջանկությունը կիսել է պետք, ոչ թե զոհել՝ հանուն ուրիշի հետաքրքրությունների և պահանջների:

9.Դուք գիտակցում եք, որ ձեր անցյալը ձեզ բաց չի թողնում:

10.Դուք անկեղծորեն զգում եք, որ այն ինչ կա, ձեզ դուր չի գալիս:

Անկեղծ եղեք: Երջանիկ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել