Lurer.com-ը գրում է.

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խորհրդակցություն է հրավիրել Ազգային անվտանգության խորհրդում վերլուծելու Փարիզի ահաբեկչությունից հետո տիրող իրավիճակը: «Մենք առերեսվում ենք ոչ թե կրոնների պատերազմի, այլ քա ղաքակրթության և բարբարոսության միջև պայքարի: Նրանք կարող են վնասել մեզ, սակայն չեն կարող պարտության մատնել»,- ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ասել է Իսպանիայի վարչապետը: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ վարչապետը հայտնել է, որ երկրում անվտանգության միջոցառումները հասցված է բարձրագույն մակարդակի, և անվտանգության ուժերը վերջին մի քանի շաբաթում կասեցրել են մի քանի ահաբեկչական հարձակումներ: «Մենք Ֆրանսիայի հետ ենք ոչ միայն իր կրած ցավը կիսելու, այլև այն պատճառողների դեմ պայքարելու հարցում»,- ընդգծել է Ռախոյը:

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կառավարության անվտանգության հանձնաժողովի նիստ է հրավիրել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Գործադիրի ղեկավարը խոստացել է անել ամենը հարձակման ենթարկվածներին օգնելու համար: Բրիտանիայի իշխանությունները քննարկելու են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մակարդակը բարձրացնել մինչև «խիստ ծանր», որը երկրորդ ամենաբարձր մակարդակն է հինգ բալանոց սանդղակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել