Երբ Փարիզի ահաբեկչությունից ժամեր են անցել, կարելի է այլևս դուրս գալ էմոցիաներից և փորձել հասկանալ, թե ինչը խլեց հարյուրից ավել անմեղ մարդկանց կյանքը:
. Երբ 21-րդ դարում Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դահիճները ցեղասպանության էին ենթարկում հազարավոր եզդիների, առաջադեմ մարդկությունը լռում էր...
.Երբ իսլամիստ ծայրահեղականը պոկում էր Սիրիայի բանակի զինվորի սիրտն ու ուտում, Արևմուտքը ֆինանսավորում էր այդ կազմակերպության զինյալներին:
. Երբ 21-րդ դարում Սիրիայում և Իրաքում գործում են ստրուկների շուկաներ, որտեղ մի քանի դոլարով վաճառվում և գնվում են մարդիկ, կրկին լռություն էր:
. Երբ գլխատվում էին և խաչվում էին քրիստոնյաներ միայն այն բանի համար, որ իրենք քրիստոնյա են, հավատում են Ճշմարիտ Տիրոջը, նորից քար լռություն էր:
. Երբ Արևմուտքի դաշնակից Թուրքիան առանց սեթևեթանքի օգնում էր և օգնում է Իսլամական պետության դահիճներին, Թուրքիայի մասին և ոչ մեկ թթու խոսք, ընդհակառակը, ուղղորդված օգնության խրախուսանք:
. Երբ նույն ծայրահեղականների քաղաքական պապերը կոտորում էին միլիոնավոր հայերի մեր իսկ բնօրրանում, կրկին լռություն էր:
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, որոնց զոհը, դժբախտաբար, իմ սիրելի Փարիզի քաղաքացիները դարձան: Պետք է սգալ անմեղ մարդկանց մահը, բայց և արձանագրել, որ այս ամենը սպասելի էր, և դեռ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում նավթի մրցավազք է ընթանում, որի ճանապարհին աչք են փակվում միլիոնավոր հանցագործությունների վրա: Ֆրանսիա, մենք քեզ հետ ենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201205392454987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել