f_14709315671447454951Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայի հավաքականն ամբողջ գիշերն անցկացրել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:

Առավոտյան Բունդեսթիմը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է օդանավակայան և վերադարձել հայրենիք: Առաջիկա օրերին Փարիզում նախատեսված բոլոր մարզական միջոցառումները հետաձգվել են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին կայացած Ֆրանսիա – Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն: Կան բազամթիվ զոհեր, այդ թվում երեք զոհ՝ մարզադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել